Թուրքական ռազմական հրամանատարությունը դեկտեմբերի 23-ի երեկոյան սկսել է սպառազինությունը Սիրիայի հյուսիս տեղափոխել՝ թուրքական Հաթայ նահանգից Քիլիս նահանգ: Պահակախումբը ներառում է տանկեր, հաուբիցներ, գնդացիներ եւ հրամանատարության համար ավտոբուսներ, հաղորդում է DW-ն՝ հղում անելով DHA-ին:

Վերջինիս գնահատմամբ՝ մոտ 100 տրանսպորտային միջոց է տեղափոխվել:

Սպառազինության մի մասը կտեղակայվի սահմանին, մի մասը կուղեւորվի Սիրիա՝ Էլբեյլի շրջանի տարածքով, որը գտնվում է Քիլիս նահանգում, նշում է  DHA-ն:

Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը  (SOHR) հաղորդում է, որ մոտ 50 տրանսպորտային  միջոցներ արդեն հատել են Սիրիայի հետ սահմանը՝ Մանբիջ քաղաքի շրջանում, որը Էլբեյլիից 45 կմ հեռավորության վրա է գտնվում:

«Ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» քրդական ռազմականացված կազմավորումների ներկայացուցիչներն այս տարվա ամռանն ասում էին, որ այնտեղ ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի սպառնալիքներից հետո հեռանում են Մանբիջից: Այժմ Մանբիջ շրջանում ամերիկացի զինվորականներ են, այնպես որ Թուրքիայն ԱՄՆ-ին խոստացել է իր հարձակումն ավելի ուշ իրականացնել, հայտնում է AP-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից ամերկյան զորքերի դուրս բերման մասին: Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ մասին հայտնել էր դեռ դեկտեմբերի 14-ին՝ ասելով. «Գիտեք ի՞նչ: Այն (Սիրիան) ձերն է: Ես հեռանում եմ»:

Այս զրույցի մասին տեղեկացնում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին:

NBC News-ի տվյալներով՝ Էրդողանն անձամբ Թրամփին հավաստիացրել է, որ ավարտին կհասցնի Սիրիայի հարավում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը: