ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե Սուրբ ծննդի նախօրեին մենակ է մնացել Սպիտակ տանը։ «Ես մենակ եմ (խեղճս) Սպիտակ տանը, սպասում եմ դեմոկրատներին եւ սահմանային անվտանգության ծայրահեղ անհրաժեշտ համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ-որ պահի դեմոկրատները, որոնք չեն ուզում գործարք կնքել, ավելի թանկ կնստեն մեր երկրի վրա, քան սահմանային պատը (Մեքսիկայի սահմանին-խմբ․), որի մասին բոլորս խոսում ենք։ Խելագարություն»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Տեղադրություն




























