Մեծ Բրիտանիայում այժմ չի թույլատրվում միջնորդների միջոցով կատուներ և շներ ձեռք բերել։ Դա պաշտոնապես արգելվել է բրիտանական կառավարության կողմից, հայտնել է կենդանիների պաշտպանության հարցերով նախարար Դեւիդ Ռաթլին։
Այս որոշումը ընդունվել է հանրային քննարկումից հետո, որի արդյունքում քվեարկողների 95 տոկոսը սատարել են արգելքը։ Այժմ առնվազն 6 ամսական ընտանի կենդանի ձեռք բերել ցանկացողները պետք է անձամբ կապ հաստատեն կենդանիների ապաստարանի անձնակազմի կամ կենդանու տիրոջ հետ։
Բրիտանական կառավարությունում կարծում են, որ նոր կանոնները թույլ կտան կարգավորել բուծարանների գործունեությունը, որոնք չեն հետևում կենդանիների անվտանգությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոսոտին»։




























