Ուոլ Սթրիթի բանկային վերլուծաբանները դեկտեմբերին կտրուկ վատացրել են 2019թ․ նավթի գների կանխատեսումները՝ ելնելով այն մտավախություններից, որոնք կապված են աշխարհում պահանջարկի թուլացման եւ ածխաջրածինների արտադրության ավելցուկի հետ։ Այս մասին են վկայում The Wall Street Journal-ի ամենամսյա հարցումների արդյունքները։

Brent տեսակի նավթի 1 բարելը 2019թ․ միջինը կարժենա 69 դոլար՝ նոյեմբերին կանխատեսված 77 դոլարի փոխարեն՝ կանխատեսում են ներդրումային բանկերի 13 ներկայացուցիչներ։ WTI տեսակի նավթի 1 բարելի գինը 70-ից իջեցվել է 63 դոլարի՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Հոկտեմբերի սկզբին Brent եւ WTI տեսակի նավթերի գները բարձրացել էին վերջին չորս տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշին, սակայն դրանից հետո «փլվել են» ավելի քան 1/3-ով։

Օրական 1,2 մլն բարելով հանքարդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի նոր համաձայնագրերը չկարողացան կանգնեցնել անկումը։