Հարավային Դակոտայում մեկ շարժիչով ինքնաթիռը Սուրբ ծննդյան օրն ընկել է բնակելի տան հետնաբակում։ Մեկ մարդ զոհվել է՝ հայտնում է KSFY-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել Սու Ֆոլս քաղաքում՝ սուրբծննդյան երեկոյան։ Տեղական Argus Leader թերթի տվյալներով՝ ինքնաթիռի վթարի հետեւանքով մի քանի բնակելի շենքեր այրվել են, չորս շենքերի բնակիչներին տարհանել են։ Երկու շենքեր զգալի վնասվածքներ են ստացել։
Argus Leader-ը նշում է, որ առայժմ պարզ չէ, թե քանի մարդ է եղել ինքնաթիռի մեջ։ Կատարվում է հետաքննություն։
The road and homes are still blocked off this morning as officials with the NTSB make their way to Sioux Falls to investigate what caused a small plane to crash in this neighborhood. This is on Birchwood Avenue in southeastern Sioux Falls near East 49th Street. @ksfynews pic.twitter.com/7xBBiZZ7O6
— Vanessa Gomez (@VanessagKSFY) 26 декабря 2018 г.





























