Եգիպտոսի նախագահը ստիպված է եղել արդարանալ եգիպտացիներին նիհարելու կոչ անելու համար, ինչը սոցցանցերում կատակների եւ քննադատությունների պատճառ է դարձել՝ տեղեկացնում է ABC News-ը։

«Եգիպտացիներն իմ ընտանիքն են։ Ես ինչպես կարող եմ լուռ նայել, երբ նրանք գիրանում են, եւ հանգիստ լինել»,- հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել է նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսին։

Նա նշել է, որ իր մասին «անհավանական» թվով կատակներ են անում եւ քմծիծաղով ասել է, թե կատակների հարցում պետք է չէ չափն անցնել։

Եգիպտոսն աշխարհում գերության ամենամեծ ցուցանիշն ունեցող երկրներից է։ Միլիոնավոր մարդիկ գերադասում են կառավարության կողմից սուբսիդավորվող հացն ու այլ մթերքները, իսկ առավել առողջ սննդամթերքի գները կտրուկ աճել են։