Բունդեսվերում պատրաստվում են գրավել արտասահմանցիներին։ ԳԴՀ կառավարությունն ուսումնասիրում է առանձին խնդիրների կատարման համար Եվրամիության երկրների քաղաքացիներին հավաքագրելու հավանականությունը։ Այս մասին Funke Mediengruppe մեդիակոնցեռնի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսվերի գլխավոր տնօրեն Էբերխարդ Ցորնը։
Նա ասել է, որ խոսքը, մասնավորապես, բժիշկների եւ ՏՏ-մասնագետների մասին է։ ԳԴՀ կառավարությունն այդ հարցով խորհրդակցություններ է անցկացրել ԵՄ-ում գործընկերների հետ։ Բուլղարիայում, օրինակ, մտավախություն են արտահայտել, որ կարող է մասնագետների արտահոսք տեղի ունենալ՝ հայտնում է DW-ն։
Գերմանիայում ապրում է Եվրամիության երկրների 18-30 տարեկան 530 հազար քաղաքացի, որոնց մի մասը կարող է հետաքրքրված լինել բանակում ծառայությամբ։
Ներկայում Բունդեսվերում 182 հազար զինծառայող կա։ ՊՆ պլաններով՝ 2025թ․ բանակի թիվը կաճի՝ հասնելով մինչեւ 203 հազարի։ Նոր մասնագետներ են պահանջվում հատկապես կիբեռանվտանգության ստորաբաժանումներում, որոնք ծրագրեր են իրականացնում Եվրոպական պաշտպանական միության շրջանակներում։





























