Ինդոնեզիայում շաբաթ օրը Զոնդյան նեղուցի ափերին պատուհասած ցունամիի պատճառով ավելի քան 40 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությանը (BNPB), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն հայտարարել է, որ ցունամիից հետո ժամանակավորապես տեղահանված անձանց թիվը կազմում է 40 386 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ցունամիի հետեւանքով Լամպունգ եւ Բանտեն առափնյա նահանգներում առնվազն 429 մարդ է զոհվել, անհետ կորել են ավելի քան 150-ը, տարբեր ծանրության վիրավորումներ են ստացել ավելի քան 1.4 հազար մարդ։




























