Գերմանիայի արեւմուտքում 50-ամյա տղամարդը կանխամտածված մարդկանց խմբին վրաերթի է ենթարկել, առնվազն 4 մարդ տուժել է: Երեքշաբթի տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ վարորդը մի քանի անգամ տարբեր վայրերում փորձել է անցորդներին վրաերթի ենթարկել. սկզբում Բոտտրոպ քաղաքում, հետո Էսենում: Հանցագործը ձերբակալվել է: Ոստիկանությունը չի բացառում, որ նրա գործողությունների շարժառիթը այլատյացությունն է: Բացի այդ,  իրավապահները տղամարդու հոգեկան հիվանդության մասին տեղեկություններ ունեն: