Դոնալդ Թրամփի կառավարման ժամանակ ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 2 տրիլիոն դոլարով եւ վերջին 70 տարիների ընթացքում հասել առավելագույնին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN-ին:
2018 թվականի վերջին պետական պարտքը կազմել է 21,974 տրիլիոն դոլար: Այս թիվը ավելի քան 2 տրիլիոն դոլարով քիչ էր:
Կոնգրեսի բյուջեի վարչությունը հաշվել է, որ պետական պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 78 տոկոսը, ինչը 1950 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Կոնգրեսի կանխատեսմամբ՝ մինչեւ 2028 թվականը պարտքի չափը կհասնի ՀՆԱ-ի 96 տոկոսին, եթե իրավիճակը չփոխվի: Դրանց մեծ մասը կառաջանա կորպորատիվ հարկի ռեկորդային ցածր դրույքաչափից, որը կրճատվում է մինչեւ 20 տոկոս:
Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեվին Հասեթը հայտարարել է, որ Թրամփը «լիովին մտահոգված է» պետական պարտքի աճով: Նախագահը պահանջել է, որ յուրաքանչյուր նախարարություն իր բյուջեն 5 տոկոսով կրճատի:
2016 թ. քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր ութ տարվա ընթացքում ազատվել պետական պարտքից: 2017 թվականի սկզբին պարտքի չափն իսկապես սկսեց նվազել, սակայն հարկային օրենսդրության փոփոխությունների պատճառով նորից սկսել էր աճել:





























