Լոռու մարզում, այսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց։