Մոսկվայի ոստիկանությունը Հայրենիքի պաշտպանի օրը ձերբակալել է 50 երիտասարդների, որոնք մասնակցում էին վազքի` «Ռուսներն առանց ալկոհոլի, առողջ կենսակերպի համար» կարգախոսով ակցիային:
Ազգայնական տրամանադրված մարզիկների չարտոնված ակցիան տեղի էր ունենում Իզմայլովսկի այգում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ձերբակալվածները Ապօրինի ներգաղթի դեմ պայքարի շարժման ակտիվիստներն են եւ նրանց համակիրները: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ազգայնական ենթատեքստ չի եղել:




























