Ֆրանսիայում մանկական տակդիրների մեջ թունավոր նյութեր են հայտնաբերել, այդ թվում գլիֆոսատ՝ քիմիական նյութ, որը կիրառվում է վտանգավոր միջատներին ոչնչացնելու համար, հայտնում է AP-ն:

Շրջակա միջավայրի ANSES գործակալության հետազոտության համաձայն՝ հայտնաբերվել է նաեւ բուտիլֆենիլմեփիլպրոպիոնալ, որն օգտագործվում է կոսմետիկ ապրանքներում եւ որոշ բուրավետ ածխաջրածիններ, ինչպես նաեւ գլիֆոսատ: Դրանք բոլորը պոտենցիալ վտանգ են ներկայացնում:

Գործակալությունը հայտնել է, որ չի կարելի առողջության համար վտանգները բացառել, թեեւ Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը ասել է, որ տակդիրների արտադրության հետ կապված ներկայիս իրավիճակը երեխաների առողջության համար վտանգավոր չէ:

Գլիֆոսատը պետք է երեք տարվա ընթացքում Ֆրանսիայում օգտագործումից դուրս գա: