Արցախում շնագայլի վրա կրակելու ժամանակ պատահաբար վիրավորված 11-ամյա տղայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Մեսրոպ Մարգարյանը։
Մեսրոպ Մարգարյանի խոսքով՝ արհեստական շնչառության սարքերն անջատվել են, տղան ինքնուրույն է շնչում։
«Հեմոդինամիկ ցուցանիշները կայուն են, նեւրոլոգիական ստատուսը՝ քիչ տուժած»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 37-ամյա Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է իր որդուն՝ 11-ամյա Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետեւանքով վերջինս ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով:




























