Պատանդ վերցնելու փորձ է կատարվել Մեքսիկայի Նայարիտ նահանգի Բաիյա դե Բանդերաս շրջանի դպրոցներից մեկում՝ հայտնում է Televisa-ն։

Հարբած տղամարդը ներխուժել է ուսումնական հաստատության տարածք եւ խոհանոցից մի քանի դանակ հափշտակել։ Այնուհետեւ նա գնացել է դպրոցի բակ, որտեղ ավելի քան 40 երեխա է եղել, ինչպես նաեւ՝ ուսուցիչ, եւ պատանդ վերցրել նրանց։

Իշխանությունների հետ 3 ժամ տեւած բանակցություններից հետո տղամարդը պահանջել է, որ իր համար երկու չափաբաժին բյուրեղային մետամֆետամին բերեն, հետո համաձայնել է երկու շիշ գարեջրի։ Խմիչքը փոխանցելիս ոստիկաններին եւ ծովային հետեւակայիններին հաջողվել է առանց հրազենի վնասազերծել նրան։

Ոչ մի երեխա հանցագործի գործողություններից չի տուժել։ Կալանավորվածը փոխանցվել է դատախազության աշխատակիցներին։