Բրազիլական հարավային Մինաս Ժերայս նահանգում առնվազն 50 մարդ է զոհվել Vale կորպորացիայի հանքում ամբարտակի փլուզումից, տեղեկացնում է Գազետա.Ռու-ն՝ հղում կատարելով Hoje em Dia պարբերականին։
Ավելի վաղ տեղեկացվել էր մոտ 200 կորածի մասին։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ ուղղաթիռով կայցելի եւ կուսումնասիրի այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել հանքում երեք ամբարտակների փլուզումը։




























