Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 25-ին, ժամը 22:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում գտնվող խաչքարի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արգել գյուղի սկզբնամասում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 34-ամյա Հակոբ Վ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հակոբ Հ.-ին: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեքենան գահավիժել է անդունդը, այնուհետեւ բախվել քարերին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գերեզմանների տարածքում։
Վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու փրկարարները:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հակոբ Հ.-ն ծառայում է Ոստիկանության Զորքերի 1032 զորամասում՝ որպես գումարտակի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության մայոր է։




























