Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում կալանվածների թիվը հասել է 500-ի, տեղեկացնում է ՄԿ-ն՝ հղում կատարելով «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչկառավարական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոյին։

«Կալանումները շարունակվում են։ Ձերբակալությունների թիվը հասել է 500-ի»,- գրել է նա իր Թվիթերում։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ հեռարձակվող մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ոչ մի պատճառ չունի երկրի բարձրագույն պաշտոնը թողնելու համար։