Առնվազն 12 մարդ է տուժել թուրքական Անթալիայի օդանավակայանում մրրկասյունից, ասել է նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, տեղեկացնում է RT-ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։
Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, օդանավակայանի շրջանում մրրկասյունը շրջել է դեպի ինքնաթիռ ուղեւորներ տանող ավտոբուսը։
Բացի այդ, քամին օդ է բարձրացրել սանդուղքը, որը վնասել է կանգնած ինքնաթիռը։
Նշվում է, որ օդանավակայանը շարունակում է աշխատել սահմանված ժամանակացույցով։




























