ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կարագանդայում ծավալվող իրադարձություններին, որում մեղադրյալի կարգավիճակում Հայաստանի քաղաքացիներ են ներգրավված։

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր տեղեկություն է տարածվել, որ ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանության հեղինակը՝ բացահայտելով նաեւ թաքցված դանակի տեղը։

Քանի որ վեճը եւ ծեծկռտուքը որեւէ կապ չունեն ազգամիջյան խնդիրների հետ, խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսեւորել եւ հարցը չտանել այլ հարթություն, ինչը հիմա ձեռնտու է այս կենցաղային վեճը ազգամիջյան բախումների վերածելու հրահրողներին»:

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայերի մասնակցությամբ մահվան ելքով ծեծկռտուք է եղել։ Մալխասյան եղբայրները, ինչպես նաեւ այս գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը, 40 օրով կալանավորվել են, նրանք անազատության մեջ են հունվարի 1-ից: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, մեղքը խոստովանելուց բացի՝ ադրբեջանցին իրավապահ մարմիններին տարել եւ ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: