Հունվարի 26-ին, ժամը 15:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի խաչմերուկում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օpel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  Հ. Պ.):

Նույն օրը, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 1 կմ-ին ավտոմեքենան մերկասառույցի եւ բքի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ գյուղի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդը` Ժ. Մ.):