ԱՄՆ-ում ոստիկանը ռուսական «ռուլետկա» խաղալիս անզգուշաբար սպանել է գործընկերոջը, տեղեկացնում է Sky News-ը։
29-ամյա սպա Նաթանիել Հենդրենը մեղադրվում է իր գործընկերոջ՝ 24-ամյա Քեթլին Էլիքսի ոչ միտումնավոր սպանության համար։
Ոստիկանները ռուսական «ռուլետկա» են խաղացել եւ մեկ փամփուշտով ատրճանակը հերթով ուղղել իրար վրա։ Մեկ այլ ոստիկան քանիցս հորդորել է դադարեցնել վտանգավոր խաղը, բայց նրանք չեն լսել գործընկերոջ խորհուրդը։
Երբ Հենդրենը հերթական անգամ ատրճանակն ուղղել է Էլիքսի վրա, այն կրակել է ուղիղ նրա կրծքին։ Երիտասարդ կինը մահացել է հիվանդանոցում։
Կրակոցի պահին ոստիկանները եղել են հերթապահության մեջ, եւ նաեւ պետք է պարզաբանվի, թե ինչու են հերթապահության ժամին խաղացել «ռուլետկա»՝ նրանցից մեկի բնակարանում։
Այս փուլում ողբերգական միջադեպի առնչությամբ ներքին հետաքննություն է ընթանում։




























