Սարատովի մարզում սրճարանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է Լիսագորսկի հիվանդանոցում, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Բժիշկներն ասել են, որ այրվել էր զոհվածի մարմնի 90%-ը:

Շաբաթ օրը Սարատովի մարզի ավաններից մեկում պայթյուն է որոտացել սրճարանում, ծննդյան տոնակատարության ժամանակ։ Ինչպես տեղեկացրել են արտակարգ իրավիճակների ծառայությունում, հիվանդանոց է հասցվել 40 մարդ։

ԱԻՆ-ում պատմել են, որ մոտ 30 մարդ մարմնի 2-7 % այրվածքներ է ստացել։ Գերատեսչությունում նաեւ ասել են, որ հոսպիտալացվել է 16 մարդ, որոնց մեջ կա երկու երեխա։ Բացի այդ, փրկարար ծառայության աշխատակիցը պայթյունի պահին գտնվել է շենքի կողքին եւ սկսել է դուրս բերել տուժածներին։ Նա լուրջ այրվածքներ է ստացել։