Առնվազն 19 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Ֆիլիպիններում պայթյունների արդյունքում, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղական լրատվական պորտալին:
Ըստ տեղական ոստիկանության տվյալների՝ պայթյունները տեղի են ունեցել կիրակի առավոտյան Հոլո կղզու Սուլու գյուղում: Առաջին պայթյունը որոտացել է եկեղեցու մուտքի մոտ, երկրորդը՝ ներսում: Զոհվել է 19 մարդ, եւո 48-ը՝ վիրավերվել:
Ոստիկանությունն ապահովում է անվտանգությունը դեպքի վայրում: Ներկայումս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:




























