Բրիտանական ոտիկանությունը ձերբակալել է Պլիմուտի 68-ամյա բնակչին կանխամտածված սպանություն կատարելու փորձի կասկածանքով, հաղորդում է Sky news-ը:
Տղամարդը, մասնավորապես, կասկածվում է 60-ամյա կնոջը լուրջ վնասվածքներ հասցնելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Դեւոն կոմսությունում՝ հասարակական զուգարաններից մեկում:
Կինը գլխի վիրավորում է ստացել. նրա վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
Ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն եւ փնտրում հանցագործության վկաներին:




























