Սիդնեյում հետախուզվում է խաղասրահում 11-ամյա աղջկա վրա հարձակում գործած տղամարդը, հաղորդում է AAP-ն:
Աղմկահարույց միջադեպը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ ժամը 14:00-ին:
Աղջիկը Հեյմարքեթի խաղասրահում էր, երբ նրան մոտեցել է անծանոթն ու հանկարծակի հարձակվել:
Երբ տղամարդը հեռացել է խաղասրահից, աղջիկը պատմել է ծնողներին միջադեպի մասին, որից հետո նրանք դիմել են ոստիկանություն:
Հետախույզները տարածել են բանավոր դիմանկարի հիման վրա կազմված լուսանկարները: Ըստ նկարագրության՝ կասկածյալը 40-ամյա սափրագլուխ տղամարդ է՝ «կովկասյան արտաքինով»:




























