Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ «Նյու Յորք» ռեստորանի մոտ (քաղաքի վարչական կենտրոնից 3 կմ հեռավորության վրա) պայթյուն է տեղի ունեցել, գրում է Vijesti-ն:
Նշվում է, որ պայթյունի արդյունքում տուժածներ չկան: Ռեստորանի շենքում պայթյունի ալիքից ապակիները կոտրվել են:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Միջադեպի հետաքննություն է կատարվում:




























