Սիցիլիայի ոստիկանությունը ձերբակալել է 19 մարդու, որոնք, ենթադրվում է, նիգերիական նարկոսինդիկատի անդամ են, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ հանցավոր կազմակերպությունը հանդես է եկել միգրանտներով բնակեցված միկրոշրջանի տարածքում:
Կատանիա նավահանգստային քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ սինդիկատը զբաղում էր կոկաինի, մարիխուանայի եւ այլ տեսակի թմրամիջոցների վաճառքով եւ գործում էր որպես կազմակերպված հանցախումբ:
Հրապարակման համաձայն, այս միջադեպից հետո Իտալիայի ՆԳՆ ղեկավար Մաթեո Սալվինին մինչեւ տարեվերջ խոստացել է մաքրել Մինեո միկրոշրջանը, որտեղ բռնվել էր հանցավոր խումբը:
Սալվինին, ով հայտնի է միգրանտների հանդեպ իր կոշտ վերաբերմունքով, RTL ռադիոյի եթերում հայտարարել է՝ «որքան մեծ է կենտրոնը (միգրանտների), այնքան ավելի հեշտ է հանցագործներին ներթափանցեն այնտեղ»:
Ավելի վաղ ոստիկանական հետաքննության արդյունքում հայտնաբերվել էր Նիգերիայից հանցախումբ, որը ստիպում էր Լիբիայից ապօրինի ներգաղթած երիտասարդ կանանց զբաղվել մարմնավաճառությամբ:




























