Կուբայի մայրաքաղաքում հուժկու տորնադո է մոլեգնել, որի հետեւանքով 3 մարդ մահացել է, 172-ը՝ վիրավորվել, գրում է CNN-ը:

Տորնադոյի պատճառով քաղաքի մեծ մասն առանց էլեկտրականության է մնացել: Հզոր քամիները վնասել են շենքերը, Հավանայի ցածրադիր վայրերում ջրհեղեղներ առաջացրել: կառավարության հայտարարության համաձայն՝ վնասվել են նաեւ Պինար-դել-Ռիո, Արտեմիսա եւ Մայաբեկ նահանգները:

Կուբայի նախագահ Դիաս-Կանել Բերմուդեսը Twitter-ի իր էջում գրել է, որ պատճառված վնասը  «լուրջ» է:

Կուբան պարբերաբար տուժում է էքստրեմալ եղանակային երեւույթներից, ինչպիսիք են փոթորիկները եւ ատլանտյան ուժեղ քամիները: