Եվրոպական հանձնաժողովը դրական է տրամադրված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Հունվարի 29-ին Երեւանում մամուլի ասուլիսին այս մասին ասաց Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Նրա խոսքով, հարցը պետք է քննարկվի կազմակերպության անդամ երկրների հետ, եւ մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները դժվար թե կարելի է այս հարցում առաջընթաց ակնկալել, սակայն Եվրահանձնաժողովը դրական է տրամադրված:





























