Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ԵՄ հարեւանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հարցերի լայն շրջանակ են քննարկել:

Համատեղ մամուլի ասուլիսում ԱԳ նախարար Մնացականյանը հայտնեց, որ Հանն այսօր արդեն հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումների ժամանակ կարեւորվել են հարաբերությունների զարգացումը, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների շարունակումը, տարածաշրջանային հարցերը: Առաջիկայում շփումները կշարունակվեն: Մայիսին Բրյուսելում միջոցառումներ են նախատեսված՝ նվիրված Արեւելյան գործընկերության 10-ամյակին: