ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի Վենեսուելայի դեմ պատժամիջոցների հետեւանքների համար՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ը այն բանից հետո, երբ Վաշինգթոնը արմատական սահմանափակումներ սահմանեց վենեսուելական պետական PDVSA նավթային ընկերության հանդեպ՝ հայտնում է Reuters-ը։ Չինաստանը հայտարարել է, թե ինքը դեմ է միակողմանի պատժամիջոցներին։

Նախօրեին հայտարարված ԱՄՆ վերջին պատժամիջոցները, կարծես, ուղղված են նրան, որ ճնշում գործադրեն նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա, եւ նա հրաժարական տա։

Վենեսուելական ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն, ով ԱՄՆ-ի աջակցությամբ իրեն նախորդ շաբաթ երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել, եւ որին պաշտպանում է արեւմտյան տերությունների մեծ մասը, հայտարարում է, որ Մադուրոն պետք է հրաժարական տա, որպեսզի նոր արդար ընտրություններ անցկացվեն։