Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը «հավանաբար արդեն ԱՄՆ 2020թ․ ընտրությունները դիտարկում են որպես իրենց շահերը առաջ մղելու հնարավորություն»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը՝ Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովին ներկայացնելով գլոբալ սպառնալիքների մասին իր զեկույցը՝ հայտնում է Politico-ն։

Նա նշել է, որ երկրները «կօգտագործեն առցանց-ազդեցության գործոնը, որպեսզի փորձեն թուլացնել դեմոկրատական ինստիտուտները, խափանեն ամերիկյան գործընկերությունները եւ միությունները եւ ձեւավորեն քաղաքական հենարաններ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում»։

Քոութսի ներկայացրած գնահատականներից հետեւում է, որ ռուսական ընկերությունները սոցցանցերում պետք է «կենտրոնանան սոցիալական եւ ռասայական լարվածության վրա ու հարվածներ հասցնեն հակակրեմլյան քաղաքական գործիչներին»։

Ըստ Քոութսի, Չինաստանը «ընդլայնում է տեղեկատվության եւ բանավեճի իր հնարավորությունները», մանավանդ այնպիսի թեմաներով, ինչպիսին են Թայվանը եւ մարդու իրավունքները։ Չինաստանը նաեւ ընդունակ է կիբեռհարձակումներ գործել ԱՄՆ-ի դեմ։

Իսկ Իրանը, նրա խոսքերով, իր շահերի առաջ մղման համար կշարունակի օգտագործել ազդեցությունների առցանց-ընկերությունները։