Վենեսուելայի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն արտասահմանցի լրագրողներին եւ վարորդին, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Reuters-ը:

«Ես կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Կարակասում ձեր գործընկերներին», - Բուխարեստում լրագրողներին ասել է նա:

«Մենք համոզված ենք, որ բոլոր լրագրողները պետք է հնարավորություն ունենան կատարել իրենց պարտականությունները», - ասել է Մոգերինին:

Լրագրողները ձերբակալվել էին Վենեսուելայում բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ: Նրանք աշխատում են իսպանական EFE լրատվական գործակալությունում: