Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոս Քերըն Սասահարան այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանից, հունվարի 31–ին Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսը այցելել է պատրիարքարան, եւ հանդիպել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի հետ։

Հանդիպումից հետո տիկին Սասահարան ճաշել է Սրբազան հոր հետ։