Եվրոպական միությունը համաձայնել է գլխավորել Վենեսուելայի ճգնաժամի հարցով հարավամերիկյան երկրների հետ միջազգային կոնտակտային խումբը, որպեսզի նոր ընտրությունների միջոցով օգնի լուծել Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հայտնում է Reuters-ը։

Խումբը, որի մեջ կմտնի Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բոլիվիան եւ Էկվադորը, աշխատանքը կդադարեցնի 90 օրից, եթե որեւէ առաջընթաց չլինի, եւ այն պատրաստ է դիտարկել Նիկոլաս Մադուրոյի կառավարության հանդեպ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը։