ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման տեղն ու ժամանակը համաձայնեցված են, սակայն մանրամասները կհայտարարվեն հաջորդ շաբաթ։
Պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, թե ինքը խումբ է ուղարկում գագաթաժողովը պատրաստելու համար, որը կկայանա փետրվարի վերջին՝ Ասիայում ինչ-որ տեղ։
ԱՄՆ եւ ԿԺԴՀ նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Սինգապուրում՝ անցյալ տարվա հունիսին։





























