Facebook-ը եւ Twitter-ը գրեթե միաժամանակ տեղեկացրել են իրենց սոցցանցերից այն աքաունթները հանելու մասին, որոնք, իբր, ծածուկ քարոզչություն են վարում հօգուտ Իրանի իշխանությունների, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Facebook-ը հայտարարել է 783 հաշվառված գրառման դադարեցման մասին, որոնք «կոորդինացված ոչ ստույգ վարքագիծ են դրսեւորել Ֆեյսբուքում եւ Ինստագրամում»։ Ասվում է, որ դրանց ակտիվությունն «ուղղորդվում էր Իրանից»։ Սոցցանցի տվյալներով՝ էջերի ակտիվությունն առաջին հերթին ուղղված էր Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դեմ։
Գրեթե միաժամանակ Թվիթերը հայտարարել է Իրանից մի քանի աքաունթների հանման մասին, որոնք ձեւացրել են, թե ամերիկացիներ են կամ լրատվական գործակալություններ։
Բացի այդ, սոցցանցը հայտարարել է, որ հանում է վեց հազար գրառում, որոնք, ենթադրաբար, ստեղծվել են 2018թ. նոյեմբերին ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա ազդելու համար։
Նշվում է, որ ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվության հիմնական մասը ստեղծվել է ԱՄՆ ներսում, բայց առանձին աղբյուրներ, հավանաբար, գտնվել են Իրանում, Վենեսուելայում եւ Ռուսաստանում։
Թվիթերը նույնպես հայտարարել է, որ ցանցից հանել է Վենեսուելայից արվող գրառումները, որոնք «ըստ երեւույթին, մասնակցում են պետության կողմից աջակցվող ազդեցության քարոզարշավին», որն ուղղորդված է վենեսուելական լսարանին՝ երկրի նախագահի անունից։





























