Վեց մարդ դատապարտվել է 3 եւ 10 տարվա ազատազրկան Չիլիի նախկին նախագահ Էդուարդո Ֆրեյա Մոնտալվայի մահվան համար։ Նա մահացել է 1982թ.։
Ինչպես տեղեկացնում է Guardian-ը, դատավոր Ալեխանդրո Մադրիդը պարզել է, որ Մոնտալվան մահացել է «թունավոր նյութերից», որոնք աստիճանաբար նա ընդունել է մասնավոր կլինիկայում եղած ժամանակ։
«Դատավոր Մադրիդը պարզել է, որ նախագահ Մոնտալվայի մահը սպանություն էր», Թվիթերում գրել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան։ «Մենք վրդովմունքով դատապարտում ենք այդ սպանությունը»։
Վեց մարդ դատապարտվել է հանցագործություն կատարելու, այն թաքցնելու եւ դրան մասնակցելու համար։ Նրանց մեջ են Մոնտալվայի վարորդը, բժիշկները եւ Աուգուստո Պինոչետի դիկտատուրայի նախկին գործակալները։
Մոնտալվային նախագահի պաշտոնում փոխարինեց Սալվադորե Ալիենդեն 1970թ.։ Նա մահացավ 1982թ. հունվարի 22-ին 71 տարեկանում, ինչը համընկավ այն բանին, որ սկսեց ձեւավորել ընդդիմություն Պինոչետի դեմ։
Դատական բողոքը առաջին անգամ ներկայացրել է Ֆրեյա Մոնտալվայի որդին՝ Էդուարդո Ֆրեյան, որը նույնպես Չիլիի նախագահ է եղել 1994-2000թթ.։ Ֆրեյա Մոնտալվայի մահը տարիներ շարունակ հետաքննվել է, եւ նրա ընտանիքը պնդում էր, որ նախկին նախագահը թունավորված է եղել։
Պաշտոնական վարկածով՝ նա մահացել է քաղցկեղից։ Բայց հետաքննությունը՝ պարզելու համար, թե արդյոք նրա մահը սպանություն էր, դեռեւս շարունակվում է։





























