Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է Facebook-ից հեռացնել իր էջը, քանի որ նա այլեւս «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» նախագահ չէ, հայտնում է MIGnews-ը:

Կանցլերն ասել է, որ ջնջում է էջը, քանի որ այն վարում էր որպես «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» նախագահ: Սակայն, 2018-ի վերջում Մերկելը թողեց այդ պաշտոնը, ուստի այլեւս անձնական էջի կարիք չունի:

«Դուք գիտեք, որ ես այլեւս ՔԴՄ-ի նախագահ չեմ: Այնպես որ, ես կջնջեմ Facebook-ում իմ  իմ էջը», - բացատրել է Մերկելը:

Բացի այդ, նա նշել է, որ նրանք, ովքեր ցանկանում են հետեւել իր քաղաքական կյանքին, կարող են բաժանորդագրվել Գերմանիայի դաշնային կառավարության հաշվին: