ԱՄՆ-ը եւ Չինաստանը քննարկում են երկու երկրների առաջնորդների հանդիպումը Վյետնամում փետրվարի վերջին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով South China Morning Post թերթին:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, հանդիպեն փետրվարի 27-28-ին Դանանգում առեւտրային հարցերը քններկելու համար:
Ավելի վաղ WSJ թերթը հաղորդել էր, որ Վաշինգտոնում առեւտրային հարցերով չինական պատվիրակությունն առաջարկել էր նախագահներ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն անցկացնել չինական նահանգ Հայնանում փետրվարին: Հաղորդվել էր, որ բանակցողներն առաջարկել էին անցկացնել հանդիպումը փետրվարի վերջին՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ Թրամփի բանակցություններից հետո:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանի հետ առեւտրային գործարքը չի կնքվի մինչեւ նա չհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առաջիկայում:





























