Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Տալլին կմեկնի: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ տվյալ այցի շրջանակում նախարարը կհանդիպի երկրի պաշտոնատար անձանց հետ: «Սպասվում է, որ նախարարը նաեւ կհանդիպի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ», - նշեց Նաղդալյանը:
Բացի այդ, մամուլի քարտուղարի հաղորդմամբ, փետրվարի 16-18-ը նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:





























