Հայաստանի նախկին արտգործնախարար, «Civilitas» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը կոչ է արել լրատվամիջոցներին կառավարող կոալիցիայի հասցեին իր քննադատությունը չկապել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր շփումների հետ:
«Մենք Քոչարյանի հետ աշխատել եմ գրեթե 10 տարի, բնականաբար, պաշտոններից հեռանալուց հետո էլ շարունակում ենք մեր շփումը: Մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկում շատ հարցեր` ներքին եւ արտաքին քաղաքական բնույթի, բայց մենք ընդհանուր գործեր չունենք եւ ես արտահայտում եմ սեփական դիրքորոշումներս»,- ասել է Օսկանյանը:
Հայկական մի շարք լրատվամիջոցներ իշխանությունների հասցեին Օսկանյանի քննադատությունը բացատրում են Քոչարյանի հետ նրա կապով: Նշենք, որ Վարդան Օսկանյանը 1998-2008թ. զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը:





























