Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Հանովեր քաղաքում մասնակցել է CeBIT բարձր տեխնոլոգիաների արտադրանքի ցուցահանդեսի բացմանը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝  ցուցահանդեսի բացմանը խոսքով են հանդես եկել Թուրքիայի վարչապետն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր խոսքում նշել է, թե շատ ուրախ է, որ իրականացնում է նման ցուցահանդեսի բացումը եւ անդրադարձել է Թուրքիայի քաղաքացիների՝ Գերմանիա առանց մուտքի հատուկ թույլտվության (վիզա) այցելելու անհրաժեշտության մասին։

«Մենք ձեզ սիրում ենք։ Գերմանացիների նկատամաբ մեր հայացքները այլ են, իսկ Թուրքիան էլ՝ նախկին Թուրքիան չէ։ Այն Եվրամիության անդամակցության համար բանակցությունների փուլում է եւ վիզների կիրառումը արդեն դարաշրջանից դուրս է մնացել։ Վիզաների վերացումը նաեւ Գերմանիայի օգտին է»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Գերմանիայի կանցլերը ընդունել է, որ իր երկիրը փոքր ինչ խիստ է վիզաների տրամադրման հարցում, եւ անհրաժեշտ է համարել ճկունություն դրսեւորել այդ ոլորոտւմ։  Անգելա Մերկելը կարեւորել է Գերմանիայում հաստատված թուրք  գաղթականների կողմից գերմաներենի իմացությունը՝ նշելով, թե դա կօգնի արագ ինտեգրվել հասարակությանը։  

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը Գերմանի այցի ընթացքում Դյուսելդորֆում հանդիպել է Գերմանիայում հաստատված թուրք գաղթականների հետ, նրանցից պահանջել սովորել նախ թուրքերեն, այնուհետ՝ գերմաներեն։ Ինչպես նաեւ մասնագետներին հրավիրել Թուրքիա՝ զարգացնելու հայրենիքը։