ՀՀԿ-ն սկսել է ակտիվորեն պատրաստվել ընտրությունների եւ այդ կապակցությամբ իրականացնում է կուսակցական շարքերի համալրման ակտիվ գործընթաց, գրում է «Երկիրը»: Ըստ թերթի տեղեկությունների` Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում երկրորդ շաբաթն է` հավաքում են բոլոր գյուղացիների անձնագրերը (իհարկե, նրանցը, ում դեռ բախտ չի վիճակվել կուսակցական դառնալ), պատճենահանում ու վերադարձնում` տալով նաեւ Հանրապետական կուսակցության անդամության տոմս:
«Գյուղացիների միակ «քյարն» այն է, որ եթե նախկինում փաստաթուղթը պարզապես քսերոքսված թուղթ էր, այժմ գունավոր է: Սարուխանը համարվում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «կալվածքը», եւ այստեղ ՀՀԿ-ն բոլոր ընտրություններում գերակշիռ ձայներ է ունեցել»,-նկատում է թերթը:





























