Մարտի 1-ին ուժի մեջ է մտել Վրաստանի եւ ԵՄ միջեւ պարզեցված վիզային ռեժիմը: Պաշտոնական Թբիլիսին ողջունել է այդ իրադարձությունը, հայտարարել է փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

«Մենք երկար ենք սպասել այդ համաձայնագրին»,- նշել է Կալանդաձեն` ընդգծելով, որ «դա միանշանակ քաղաքական հայտ է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Վրաստանի հանդեպ իր քաղաքականությանը»:

Պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը Վրաստանն եւ ԵՄ-ն ստորագրել են 2010թ. հունիսին: Համաձայնագրին չեն միացել միայն Դանիան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Նորվեգիան, Մեծ ԲՐիտանիան եւ Իռլանդիան:

Ըստ համաձայնագրի, դիվանագիտական անձնագիր ուենցող անձինք կարող են առանց վիզայի 90 օր մնալ ԵՄ տարածքում: