Բրիտանական իշխանությունները դատապարտել են երկրի խոշորագույն British Airways ավիաընկերության նախկին աշխատակցին ահաբեկչության նախապատրաստման համար: Քննության տվյալներով, բանգլադեշցի Ռաջիբ Քարիմը, ով համակարգչային մասնագետ է աշխատել ավիաընկերությունում, ահաբեկչության կազմակերպման ծրագիր է մշակել «թիվ մեկ ահաբեկիչ» դարձած Անվար ալ-Ավլաքիի հետ:

31-ամյա Քարիմը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի չորս կետերով, հաղորդում  RBC-ն` վկայակոչելով Associated Press-ը: Հանցագործն իրեն մեղավոր է ճանաչել միայն երեք դրվագներով: Դատավճիռը պաշտոնապես հրապարակվելու է 2011թ. մարտի 18-ին:

Հայտնի է, որ Քարիմը 2006-ին միտումնավոր ժամանել է Մեծ Բրիտանիա եւ ընդունվել աշխատանքի British Airways-ում, որպեսզի կարողանա իրականացնել ահաբեկչությունը: