Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանում դատավոր Գալինա Լեբեդեւայի գլխավորությամբ կայացվել է 37-ամյա «օրենքով գող» Թեյմուրազ Ֆարոյանի հանդեպ դատավճիռը։ Նա քրեական շրջնակներում առավել հայտնի է «Տեկո» մականունով։
Քրեական գեներալը մեղավոր է ճանաչվել առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու համար։ Ֆարոյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, հայտնում է «Прайм Крайм»-ը։
Թեյմուրազ Ֆարոյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 2-ին։ Նրա մոտ անձնական հետախուզման ժամանակ 5 գր հերոին էր հայտնաբերվել։





























