Ավստրալիայում բացված նոր հյուրանոցն իր կենվորներին առաջարկում է ամենօրյա հորոսկոպներ եւ անհատականացված ծառայություններ, որոնք որոշվում են բացառապես աստղագուշակային մոտիվներով:

Աշխարհում առաջին աստղագուշակային հյուրանոց TheUltimo-ն բացվել է Սիդնեյում: Անսովոր հյուրանոցը տեղակայված է չինական թաղամասի պատմական շենքում, հայտնում է Turizm-ը: TheUltimo-ի տերերի խոսքով՝ ձեւավորումը, սնունդը եւ հյուրանոցում անցկացվող բոլոր միջոցառումները ոգեշնչված են երկնային աստղերի վարքագծով: Այստեղ կենվորներին հյուրասիրում են աստղաթեյով եւ աստղաաղանդերներով, ինչպես նաեւ առաջարկում են այցելել աստղագուշակային գրադարան:

Հյուրանոցում գտնվող հյուրերը կարող են նաեւ օգտվել պրոֆեսիոնալ աստղագուշակի ծառայությունից, պատվիրել աստղային քարտեզի 90-րոպեանոց խորացված խորհրդատվության սեանս եւ ստանալ չինական թաղամասի շրջակայքում բոլոր «փորձարարական» եւ «գաստրոլոգիական» միջոցառումների ցանկը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի Կենդանակերպի նշանը:

Հյուրանոցն ունի 95 համար, որտեղ թույլատրված է տնային կենդանիների հետ մնալ: Երկու տեղանոց համարի մեկ օրվա արժեքը սկսվում է 143 դոլարից: