Defence Blog-ը հրապարակել է ամերիկյան M1A2C մոդելի Abrams տանկի լուսանկարը՝ վերջին փոփոխություններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ պարբերականի տվյալների՝ լուսանկարն արվել է Յումայում գտնվող ԱՄՆ-ի փորձարարական հրաձգարանում, որտեղ մարտական մեքենան անցնում է փորձարկումների վերջին փուլը:

Նշվում է, որ տանկի նորագույն տարբերակում ուղղված են մի շարք թերություններ՝ կապված դրա չափերի եւ հզորության հետ: Բացի այդ, մարտական մեքենան պաշտպանված կլինի ինքնաշեն պայթուցիկ սարքերից:

Տանկը կհամալրվի նաեւ Trophy համակարգով, որը կբարձրացնի մեքենայի պաշտպանվածությունը նռնակներից եւ հակատանկային կառավարվող հրթիռներից: